ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ծխախոտը թոքային մահացու հիվանդությունների աղբյուր
Տարբեր մասնագիտության տեր մարդիկ մշտապես խոսում են թե´ ծխախոտի, և թե´ շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների մասին: Իսկ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի համոզմամբ, վերոնշյալ երկու գործոնները նախևառաջ նպաստում են թոքային մի շարք հիվանդությունների զարգացմանը, որոնցից շատերը զարգանում և մահվան են հանգեցնում ընդամենը մեկ տարվա ընթացքում:
Mardik.am-ի այն հարցին, թե թոքային տարբեր հիվանդություններն արդյոք ունեն տարիքային սահմանափակումներ, գլխավոր թոքաբանը նշեց, որ հիմնականում այդ հիվանդությունները սրվում են 40 տարեկանից հետո, իսկ ծխախոտի ազդեցությունը գլուխ է բարձրանում հենց այդ տարիքում .«Շատ հաճախ ծխողները նմանվում են այն գայլին, որի գլխին Ավետարան են կարդում, ասում է ոչխարներս փախան: Նրանք իրոք չեն գիտակցում վերջինիս հետևանքները, բայց ասեմ, որ տարեկան աշխարհում 3 մլն մարդ է մահանում հենց ծխելու պատճառով»:
Պրոֆեսոր Ոսկանյանը նշեց, որ աշխարհում տարին 3 անգամ թոքային հիվանդություններին նվիրված միջազգային օրեր են սահմանված, որպեսզի մեկ անգամ ևս մարդիկ սևեռվեն այդ հիվանդության և դրա հետևանքների վրա, իսկ թոքային հիվանդությունների զարգացման համար ծխախոտը «լավագույն միջոցն է»:
Mardik.am-ի այն հարցին, թե արդյոք թոքային հիվանդությունները ժառանգականորեն փոխանցվում են երեխային, գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ եթե ծնողներից մեկի բարեկամների մոտ առկա է եղել նման հիվանդություններ, թեկուզ և ասթմա, ապա միանշանակ չի կարելի ասել, որ հիվանդությունը կփոխանցվի.«Սակայն ամեն դեպքում հավանականությունը մեծ է, որ երեխան կժառանգի հատկապես խրոնիկ հիվանդությունները, իսկ եթե և´ հայրը, և´ մայրը թոքային կամ խրոնիկ հիվանդություն ունեն, ապա 100 տոկոս հավանականություն կա, որ հիվանդությունը կփոխանցվի»:
Պրոֆեսոր Ոսկանյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում թոքային բարդ հիվանդությունների աճ է նկատվում, ընդ որում այնպիսի հիվանդությունների, որոնք զարգանում են մեկ տարվա ընթացքում, իսկ զարգացման ընթացքում գաղտնի են մնում:
Ըստ պրոֆեսորի` թոքային հիվանդությունները զարգանում են արտաքին մի շարք գործոնների ազդեցությամբ. «Օդը աղտոտում են մեքենաները, շինարարությունը, անգամ կենցաղում օգտագործվող մաքրման միջոցները, էլ չասեմ ծխախոտի մասին: Վերջիններիս միջոցով հիվանդություններն է´լ ավելի արագ են սկսում զարգանալ, ուստի մարդիկ չպեստք է անլուրջ մոտենան թեկուզ և գրիպին: Եթե գրիպն ու անգինան երեք օրվա ընթացքում չեն բուժվում, ապա անպայման հարկավոր է բժշկի դիմել ,-հավելեց թոքաբան Ոսկանյանը:
20.11.2012 Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...
21.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
25.11.2016
Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...
05.10.2016
Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...
29.09.2016
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...
26.09.2016
Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...
24.09.2016
Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...
24.09.2016
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
14.09.2016
Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները...
16.08.2016
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...
15.08.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ